Ռուսական ուժերը ռմբակոծել են Պոլտավայի շրջանի քաղաքացիական ենթակառուցվածքը, ինը մարդ վիրավորվել է
Ռուսական ուժերը ռմբակոծել են Պոլտավայի շրջանի քաղաքացիական ենթակառուցվածքը։ Շրջվարչակազմի տվյալներով՝ վիրավորվել է ինը մարդ։ Փլատակների մեջ կարող են հայտնվել մարդիկ։
Պոլտավայի շրջանային վարչակազմի ղեկավար Ֆիլիպ Պրոնինի խոսքով՝ վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր։
Հարձակման հետևանքով վնասվել են նաև էլեկտրահաղորդման գծերը, ինչի պատճառով տասնյակ հազարավոր բաժանորդներ չեն ապահովվել էլեկտրականությամբ։ Պրոնինի խոսքով՝ բրիգադներն արդեն աշխատում են էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։