Ռուսական ուժերը ռմբակոծել են Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվոյ-Ռոգ քաղաքը
Ռուսական ուժերը ռմբակոծել են Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվոյ-Ռոգ քաղաքը։ Զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 11 մարդ։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն է տարածում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ամեն օր և ամեն ժամ ռուսական ահաբեկչությունն ապացուցում է, որ Ուկրաինան գործընկերների հետ միասին պետք է ուժեղացնի իր հակաօդային պաշտպանությունը»,- գրել է Զելենսկին։
Նախագահի խոսքով՝ հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերը կարող են առավելագույնս պաշտպանել ուկրաինացիներին, ուկրաինական քաղաքներին և դիրքերին։
«Մեզ դրանք հնարավորինս շատ են պետք»,- նշում է Զելենսկին։