Ռուսական ուժերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի վրա, չորս մարդ վիրավորվել է
Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Օդեսա քաղաքի վրա: Այս մասին տեղեկություն է տարածում Օդեսայի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Քիփերը։
Ըստ Քիփերի՝ հարձակման հետևանքով չորս մարդ է տուժել, վնասվել են նավահանգստի մերձակա ենթակառուցվածքները և քաղաքացիական նավը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ «Իսկանդեր-Էմի» հրթիռի բեկորները վնասել են նավահանգիստը և քաղաքացիական ենթակառուցվածքը, ինչպես նաև Անտիգուայի դրոշի ներքո ընթացող քաղաքացիական նավը։ Վիրավորվել է չորս խաղաղ բնակիչ»,- գրել է Քիփերը թելեգրամյան ալիքում։