Ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Օդեսա քաղաքը։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ մի քանի հրթիռներ են կործանվել հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից:
Ռուսական հրթիռային հարձակման հետեւանքով քաղաքի մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել։ Ըստ տեղեկությունների՝ վնասվել են ենթակառուցվածքները, տուժածներ չկան։
Նաև, ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության, Ռուսաստանը կրկին պահպանում է դեսանտային գործողություններ իրականացնելու կարողությունը։