Ռուսական ուժերը հրետանային հարձակում են գործել Կոնստանտինովկա քաղաքի վրա, երեք մարդ զոհվել է
Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի ուղղությամբ ռուսական ուժերի կողմից հրետանային կրակ բացելու հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ երեքը։
Այս մասին տեղեկություն է տարածում Դոնեցկի ռազմական օկրուգի վարչությունը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ հրետանային կրակի բացման հետևանքով բնակավայրում վնասվել է բազմահարկ բնակելի շենք, վարչական շենք, խանութ, դեղատուն, վեց ավտոմեքենա և էլեկտրահաղորդման գծեր։