Ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի հարավային և արևմտյան շրջանների էներգետիկ ենթակառուցվածքների վրա
Անցած գիշեր ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի հարավային և արևմտյան շրջանների էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ օբյեկտներից մեկում տուժել են էներգետիկայի երկու աշխատակից։ Նրանց տեղափոխում են հիվանդանոց։
Ուկրաինական էլեկտրական համակարգերի օպերատոր Ukrenergo-ի տվյալներով՝ վնասվել են Զապորոժիայի և Լվովի մարզերում տեղակայված օբյեկտների սարքավորումները։
Ռուսաստանը գիշերը տարբեր հրթիռներով և «Շահիդ» տեսակի անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Մասնավորապես, ռուս օկուպանտները Ուկրաինայի տարբեր շրջանների ուղղությամբ արձակել են 16 հրթիռ և 13 անօդաչու թռչող սարք, որոնցից Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է 12 հրթիռ և բոլոր 13 անօդաչու թռչող սարքերը։