Գիշերվա ընթացքում ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի արևմտյան Իվանո-Ֆրանկովսկ օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Ռուսլան Մարցկինկիվը։ Ժամը 04:00-ի սահմաններում քաղաքում օդային ահազանգ է հնչել, և բնակիչներին հորդորել են գնալ ապաստարաններ։
«Կիրակի առավոտը Ֆրանկովսկում սկսվել է պայթյուններով։ Սա Ֆրանկիվսկում արդեն երրորդ հարվածն է։ Հարվածել են օդանավակայանին»,- գրել է քաղաքի քաղաքապետը։
Հատկանշական է, որ Իվանո-Ֆրանովսկի օդանավակայանի վրա հարձակման մասին տեղեկությունը տարածվել էր փետրվարի 24-ին։
Ռուսլան Մարցինկիվի խոսքով՝ հակառակորդի նպատակը խուճապ ու վախ սերմանելն է։