Ռուսական ուժերը անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա, վնասվել են էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքները
Ռուսական ուժերը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ 56 անօդաչու թռչող սարք են ուղարկել, որոնցից 22-ը ոչնչացվել է օդում։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տեղեկությամբ, անօդաչուները խոցվել են Սումիի, Կիևի, Պոլտավայի, Չեռնիգովի, Ժիտոմիրի, Նիկոլաևի, Չերկասիի, Օդեսայի և Տերնոպոլի մարզերում։
Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակման հետեւանքով բազմահարկ բնակելի շենք է վնասվել։
Առայժմ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Նիկոլաևի մարզի վրա հարձակման հետևանքով տուժել են էներգետիկ ենթակառուցվածքը՝ բնակչությունը թողնելով առանց էլեկտրականության։