Ռուսական ուղղաթիռները ռմբակոծել են Բրյանսկի շրջանի Կլիմովո բնակավայրը. հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն
ՌԴ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ուկրաինական ուղղաթիռները ռմբակոծել են ՌԴ Բրյանսկի շրջանի Կլիմովո բնակավայրը։
Ըստ լրատվամիջոցի՝ գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները երկու մարտական ուղղաթիռ են կիրառել Ռուսաստանի օդային տարածք ներխուժելու համար և ցածր բարձրություններում թռչելիս միտումնավոր առնվազն վեց օդային հարվածներ են հասցրել բնակելի տներին։
Ռուսական կողմի տվյալներով՝ ավիահարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել հաղորդագրությունը։ Կլիմովո բնակավայրը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։