Ռուսական սպորտի լեգենդները ներառվել են  պատժամիջոցների ցուցակում
Ռուսական սպորտի լեգենդները ներառվել են  պատժամիջոցների ցուցակում

Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ենթարկված անձանց նոր ցուցակում ներառել է սպորտային ոլորտում աշխատող ռուսներին։

Ցուցակում ընդգրկված են երկու լեգենդար մարզիկներ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինը և տափօղակով հոկեյի եռակի օլիմպիական չեմպիոն Վլադիսլավ Տրետյակը։ Բացի այդ, ցանկում ընդգրկվել են Ռուսաստանի եռամարտի ֆեդերացիայի նախագահ Քսենիա Շոյգուն, արագ սահքի օլիմպիական չեմպիոն Սվետլանա Ժուրովան, ՎՏԲ բասկետբոլի լիգայի պատվավոր նախագահ Սերգեյ Իվանովը և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ Ալեքսանդր Ժուկովը։