Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները օկուպացված Ախմաջ գյուղի մոտ ապօրինի ձերբակալել են Վրաստանի քաղաքացու
Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները օկուպացված Ախմաջ գյուղի մոտ ապօրինի ձերբակալել են Վրաստանի քաղաքացու, հայտնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
«Պետական անվտանգության ծառայությունը նշված միջադեպի մասին տեղեկությունը ստանալով ակտիվացրել է ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։ Անօրինական կալանավորման ևս մեկ փաստի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։
Գործարկվել են բոլոր առկա մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար։
«Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր ավերիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը», – նշվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։