Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Դվանի գյուղի հարակից օկուպացված տարածքում անօրինական սահմանազատում են իրականացրել
Ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Քարելիի մունիցիպալիտետի Դվանի գյուղի հարակից օկուպացված տարածքում անօրինական սահմանազատում են իրականացրել, որի շրջանակներում ապօրինի տեղադրվել են մետաղյա սյուներ և փշալարեր,- այս մասին տեղեկություն է հայտնում Պետական անվտանգության ծառայությունը։
«Նշված փաստի առնչությամբ ակտիվացել է թեժ գիծը, և Եվրամիության դիտորդական առաքելությունը և Ժնևյան բանակցությունների համանախագահները տեղեկացվել են անօրինական գործընթացի մասին։
Օկուպացիոն ուժերի անօրինական գործունեության յուրաքանչյուր դեպք, այդ թվում՝ ապօրինի սահմանազատումը, Վրաստանի կենտրոնական իշխանության և մեր միջազգային գործընկերների սուր արձագանքի առարկան է։
Խնդիրը սուր կերպով կբարձրացվի Էրգնեթիի միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հանդիպման շրջանակներում, ինչպես նաև Ժնևում կայանալիք միջազգային բանակցությունների ժամանակ։
Գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ։