Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու սպանության առնչությամբ Էրգնեթիում Վրաստանի կենտրոնական կառավարության պահանջով հանդիպում է կայացել
Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացու սպանության կապակցությամբ կենտրոնական իշխանության ներկայացուցիչներն անհապաղ խնդրել են տեխնիկական խորհրդակցություն անցկացնել այս տարվա նոյեմբերի 6-ին,- ասվում է Պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
Ըստ ՊԱԾ-ի՝ հանդիպմանը կմասնակցեն ռուսական օկուպացիոն ուժերի, օկուպացված Ցխինվալի շրջանի և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։
«Սա օկուպացիայի շրջանակներում ռուսական օկուպացիոն ուժերի հանցավոր գործողությունների հերթական տագնապալի դրսեւորումն է, որի ողջ պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։ Վրաստանի կենտրոնական իշխանությունը պահանջում է պատժել բոլոր մեղավորներին, որոնք առնչություն ունեն Վրաստանի քաղաքացու կյանքի խախտման հետ կապված, ինչպես նաև ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացու անհապաղ ազատ արձակման հարցը՝ միջազգային բոլոր ձևաչափերով»,- ասվում է հայտարարության մեջ։
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ Կիրբալիի մերձակայքում օկուպացված տարածքում տեղի բնակչին ապօրինի ձերբակալելու փորձի ժամանակ ռուսական օկուպացիոն ուժերի կրակոցից Վրաստանի քաղաքացի է մահացել։