Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինի ձերբակալված Թամազ Գլուրջիձեն ազատության մեջ է
Վրաստանի քաղաքացի Թամազ Գլուրջիձեն, ով այս տարվա հոկտեմբերի 19-ին ապօրինի ձերբակալվել էր ռուսական օկուպացիոն ուժերի կողմից, ազատության մեջ է և գտնվում է կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում։ Այս մասին տեղեկությունը հաստատում են Պետական անվտանգության ծառայությունից։
«Ապօրինի բերման ենթարկելու մասին տեղեկությունը ստանալուն պես անմիջապես գործարկվել է թեժ գիծը և ակտիվացել են կենտրոնական իշխանության տրամադրության տակ գտնվող բոլոր մեխանիզմները։ Տեղեկությունը փոխանցվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և մեր միջազգային գործընկերներին։
Վրաստանի օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր ավերիչ գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։
Կենտրոնական կառավարությունը միջազգային գործընկերների հետ միասին շարունակում է ակտիվորեն աշխատել անօրինական կալանքի տակ գտնվող բոլոր անձանց ազատ արձակելու համար՝ ինչպես օկուպացված Ցխինվալի շրջանի, այնպես էլ օկուպացված Աբխազիայի ուղղությամբ», – ասվում է ՊԱԾ-ում։