Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Կախաբեր Նաթաձեն և Մամուկա Չխիկվաձեն ազատ են արձակվել
Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից ապօրինաբար ձերբակալված Կախաբեր Նաթաձեն և Մամուկա Չխիկվաձեն ազատ են արձակվել և գտնվում են կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում։ Նշված տեղեկությունը տարածում է Պետական անվտանգության ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ «թեժ գծի» մեխանիզմն ակտիվորեն կիրառվել է Կախաբեր Նաթաձեին եւ Մամուկա Չխիկվաձեին անօրինական բանտարկությունից ազատելու գործընթացում։
«Անօրինական կալանքից նրանց անհապաղ ազատման հարցը պարբերաբար բարձրացվում էր Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) և Ժնևի միջազգային բանակցությունների ձևաչափերով։
Վրաստանի կենտրոնական իշխանությունը մշտական ռեժիմում տեղեկատվություն է տրամադրել միջազգային գործընկերներին։
Գործող բանակցային ձևաչափերի և գործիքների շրջանակներում ընթացող ինտենսիվ երկխոսության արդյունքում Կախաբեր Նաթաձեն և Մամուկա Չխիկվաձեն վերադարձան իրենց ընտանիքներ։
Վրաստանի կենտրոնական իշխանությունը օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատ արձակելու համար»,- նշված է ՊԱԾ-ի տեղեկատվության մեջ։