Ռուսական օկուպացիոն ուժերը ռմբակոծել են Ուկրաինայի Խարկովի և Զապոռոժյեի շրջանները
Ռուսական օկուպացիոն ուժերը ռմբակոծել են Ուկրաինայի Խարկովի և Զապոռոժյեի շրջանները

Ռուսական օկուպացիոն ուժերը ռմբակոծել են Ուկրաինայի Խարկովի և Զապոռոժյեի շրջանները։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, ռուս զինվորականների կողմից Խարկովի մարզի Իզյում շրջանի հրետակոծության հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ռուսական բանակը ռմբակոծել է բնակավայրը։

Անցած օրվա ընթացքում ռուս զինվորականները անօդաչու թռչող սարքերով և ռեակտիվ համակարգերով գրոհել են Զապոռոժյեի շրջանը։ Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբի տեղեկություններով՝ վերջին 24 ժամում ռուսական բանակի հետ շուրջ 60 բախում է տեղի ունեցել։ Ընդհանուր առմամբ ռուս զինվորականները 2 հրթիռային և 43 օդային հարված են հասցրել։