Ռուսական օկուպացիոն ուժերը ռմբակոծել են Ուկրաինայի Կրամատորսկ և Սլավյանսկ քաղաքները
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Կրամատորսկ քաղաքի կենտրոնական թաղամասին։ Ռմբակոծությունը հանգեցրել է զոհերի։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ռմբակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել։
Տեղական իշխանությունները բնակիչներին հորդորում են մնալ ապաստարաններում։
Հաղորդվում է, որ ռուս զինվորականները հրթիռային համակարգերի համազարկով հարձակվել են Սլավյանսկ քաղաքի վրա։ Ռմբակոծության հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։
Քաղաքապետը հորդորում է բնակիչներին զերծ մնալ փողոցներով առանց շտապ անհրաժեշտության քայլելուց։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Բախմուտի ուղղությամբ իրավիճակը բարդ է, քանի որ ռուսական օկուպացիոն ուժերը փորձում են հասնել Դոնեցկի շրջանի աշխարհագրական սահմաններին։
Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ ռուսական օկուպացիոն ուժերը կփորձեն հարձակողական գործողություններ իրականացնել Զապորոժիեյի ուղղությամբ և շրջապատել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները։