Ռուսական օկուպացիոն ուժերը ռմբակոծել են Միկոլաև քաղաքի վարչական շենքը
Ռուսական օկուպացիոն ուժերը ռմբակոծել են Ուկրաինայի Միկոլաև քաղաքի վարչական շենքը։
Տեղեկությունը տարածում է «BBC»-ն՝ հիմնվելով Միկոլաևի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմի հայտարարության վրա։
Վիտալի Կիմը հայտնել է, որ շենքը հրթիռակոծվել է, և դրա մի մասը փլուզվել է։ Վիտալի Կիմը նաև նշել է, որ շենքի ներսում գտնվող մարդկանց մեծ մասը «հրաշքով փախել է», սակայն մի քանի խաղաղ բնակիչներ և զինվորներ անհետ կորել են։ Կիմի հայտարարությամբ, մի քանի մարդ մնում է փլատակների տակ, փրկարարները փորձում են դուրս բերել նրանց։
Միկոլաևը սևծովյան ափամերձ քաղաք է։