Ռուսական օկուպացիոն ուժերը ռմբակոծել են Դնեպրոպետրովսկի և Խարկովի շրջանները

20:36, 03.08.2022

Ռուսական օկուպացիոն ուժերը ռմբակոծել են Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի և Խարկովի շրջանները։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ շրջանի վրա «Ուռագան» հրթիռային համակարգի կողմից իրականացված հարձակման հետեւանքով տասնյակ տներ են վնասվել, մեկ մարդ վիրավորվել է։

Ռուս զինվորականները «Ուռագան» համակարգով ռմբակոծել են Խարկովի մարզի Չուգուեւ քաղաքը։ Հրթիռային հարձակումների արդյունքում մեկ մարդ է զոհվել, ով ռմբակոծության ժամանակ գտնվել է իր տանը։

Ուկրաինական «Հարավային» օպերատիվ հրամանատարության տվյալներով՝ ռուս օկուպանտները փորձում են ամրապնդել իրենց դիրքերը Ուկրաինայի հարավում և հակահարձակում են նախապատրաստում՝ հասնելու Խերսոնի շրջանի վարչական սահման։

Նմանատիպ