Քրեական հեղինակություն Տարիել Օնիանին ազատվել է բանտից: Ռուսական մամուլի լրատվությամբ, Օնիանին պատիժ էր կրում Օրենբուրգի շրջանային բանտում և նրա ճակատագիրը այժմ որոշելու են իրավապահները:
Մինչ այդ տարածվում էր լրատվություն, որ Տարիել Օնիանիին սպառնում էր արտաքսում, քանզի նա չունի Ռուսաստանի քաղաքացիություն:
Գումար ստանալու նպատակով, գործարարին առևանգելու մեղադրանքով քրեական հեղինակությունը դատապարտված էր 10 տարով ազատազրկման:
Բացի այդ, հանցավոր ճանապարհով ստացած դրամական միջոցների օրինականացման մեղադրանքով, Օնիանիի նկատմամբ Իսպանիան 2006 թվականին հայտարարել էր հետախուզում: