Ռուսական մամուլը տարածում է անջատողական Դոնեցկի տարածաշրջանի, նախկին լիդերի պայթյունի տեսանյութը
Ռուսական մամուլը տարածում է անջատողական Դոնեցկի տարածաշրջանի, նախկին լիդերի պայթյունի տեսանյութը

Ռուսական մամուլը տարածում է անջատողական Դոնեցկի տարածաշրջանի, նախկին լիդեր Ալեքսանդր Զախարչենկոյի պայթյունի տեսանյութը: Կադրերում երևում է «Սեպար» սրճարանի մուտքի մոտ Զախարչենկոյի պահակախմբի անդամների տեղաշարժը:

Տեսանյութի համաձայն, սրճարան առաջինը մտնում է պահակախմբի անդամներից մեկը, որից հետո և Զախարչենկոն, և այդ ժամանակ տեղի է ունենում պայթյունը:

Տարածված լրատվությամբ, Զախարչենկոն «Սեպար» սրճարանում նստում էր նույն սեղանին, որի վրա գրված էր «սեղանը ականապատված է»:

Ալեքսանդր Զախարչենկոյին Դոնեցկի սրճարանում  սպանել են օգոստոսի 31-ին: