Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակի կողմից ՌԴ Գրիվորոն քաղաքի գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել
Ուկրաինական բանակի կողմից ՌԴ Գրիվորոն քաղաքի գնդակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բելգորոդի շրջանի քաղաքի ռմբակոծության հետևանքով զոհվել է տարածքային պաշտպանության մի անդամ, ով մասնակցել է խաղաղ բնակչության տարհանմանն ու անվտանգությանը։
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ ուկրաինական բանակի կողմից իրականացված հարձակման հետևանքով վնասվել է կոմերցիոն շենք, յոթ առանձնատուն, երկու ավտոտնակ և երկու մեքենա։