Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Զապոռոժյեում եւ Խերսոնում սկսել են ռուսական անձնագրեր բաժանել
Ուկրաինայի ինքնիշխան Զապոռոժյեի և Խերսոնի շրջանի օկուպացված տարածքներում այսօր՝ հունիսի 11-ին, ռուսական անձնագրեր են սկսել տրամադրել։ Տեղեկությունը հայտնում է ռուսական լրատվամիջոցը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զապոռոժյեի շրջանի «Ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի» անդամ Վլադիմիր Ռոգովը հայտնել է, որ ավելի քան 70 հազար բնակիչ է դիմել ռուսական անձնագրեր ստանալու համար։
Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, Խերսոնի մարզում անձնագրերի համար եկել էր 23 բնակիչ։ Նրանց թվում է տարածաշրջանի օկուպացիոն «ռազմաքաղաքացիական վարչակազմի» ղեկավար Վլադիմիր Սալդոն, ով նախկինում ենթարկվել էր ԵՄ պատժամիջոցներին։