Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վերին Լարսի անցակետում զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ է կազմակերպվելու
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վերին Լարսի անցակետում զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ է կազմակերպվելու

Զինկոմիսարիատի զորահավաքային կետ կկազմակերպվի Վրաստանի սահմանի մոտ՝ Վերին Լարսի անցակետում։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հենվելով Հյուսիսային Օսիայի ՆԳ նախարարության վրա։

Գործակալությունը սահմանին իրավիճակն անվանում է «չափազանց լարված»՝ կապված Վրաստանի ուղղությամբ հոսքի ավելացման հետ։

Գործակալության տվյալներով՝ հանրապետության ներքին գործերի նախարարը անցակետում հանդիպում է անցկացրել սահմանային բաժնի և մաքսային ծառայության ղեկավարների հետ։ Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ անօրինական գործողությունների և կոնֆլիկտային իրավիճակների ռիսկերը նվազեցնելու նպատակով որոշում է կայացվել թույլ տալ քաղաքացիներին ոտքով հատել սահմանը։