Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա

Ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Ռուսաստանի Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդի շրջանների վրա։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ ռմբակոծվել են Սմոլենսկի մարզում գտնվող «Ռոսավիատիայի» օբյեկտները։ Սմոլենսկի նահանգապետ Վասիլի Անոխինի խոսքով՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը Սմոլենսկում խոցել է ուկրաինական բանակի հինգ անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Ըստ հայտարարության՝ հակաօդային պաշտպանության համակարգը կարողացել է վնասազերծել սարքերը։ Ռուսական լրատվամիջոցը գրում է, որ ուկրաինական բանակը կրակ է բացել Բրյանսկի շրջանի բնակավայրերի ուղղությամբ, որը զոհեր չի ունեցել։ Վնասվել է երկու վարչական շենք: