Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սևաստոպոլում ուկրաինական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 151-ի
Ռուսաստանի կողմից օկուպացված Սևաստոպոլում ուկրաինական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 151-ի։ Նրանցից 82-ը հոսպիտալացված են։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով նահանգապետի վրա։
Վիրավորների թվում կան նաև անչափահասներ։ Վերջին տվյալներով՝ հինգ մահացածներից երեքը երեխաներ են։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումն իրականացվել է «Ատակամս» տիպի օպերատիվ-մարտավարական հրթիռով։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «Միացյալ Նահանգները ուկրաինական իշխանությունների հետ միասին պատասխանատվություն են կրում ուկրաինական զինված ուժերի կողմից Սևաստոպոլի վրա կանխամտածված հրթիռային հարձակման համար»: