Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ այսպես կոչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը լիովին ազատագրված է
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ այսպես կոչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը լիովին ազատագրված է

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ այսպես կոչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունն ամբողջությամբ ազատագրվել է, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Այսօր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման մասին», – Այս մասին ասվում է պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել տարածված տեղեկությունը։

Մինչ այդ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական զինված ուժերը շրջափակել են Լիսիչանսկ քաղաքում տեղակայված ուկրաինացի զինվորականներին։