Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանում ռազմական տեղեկատվություն հավաքելու մեղադրանքով Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել
Ռուսաստանում ռազմական տեղեկատվություն հավաքելու մեղադրանքով Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվայում կալանավորված Ֆրանսիայի քաղաքացի Լորան Վինաիեն աշխատել է Ժնևում գործող շվեյցարական «Մարդասիրական երկխոսության կենտրոն» հասարակական կազմակերպությունում։
Քննության տվյալներով՝ բերման ենթարկվածը, ով մտադիր չի եղել կատարել օտարերկրյա պետության գործակալների ռեգիստրում գրանցման համար փաստաթղթեր ներկայացնելու պարտավորությունը, դիտավորյալ տեղեկություններ է հավաքել երկրի ռազմական և ռազմատեխնիկական գործունեության մասին։