Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս զինվորականները բանակցում են ուկրաինական կողմի հետ «Ազովստալ» գործարանի տարածքում
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս զինվորականները բանակցում են ուկրաինական կողմի հետ «Ազովստալ» գործարանի տարածքում

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս զինվորականները բանակցություններ են վարում ուկրաինական կողմի հետ «Ազովստալ» գործարանի տարածքում։ Այս տեղեկությունը տարածել են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության «Վոստոկ» բրիգադի հրամանատար Ալեքսանդր Խոդակովսկու վրա։

«Ռոսիա 1» հեռուստաընկերության ուղիղ եթերում Խոդակովսկին ասել է, որ Ազովստալ թունելից ինը զինվոր դուրս է եկել սպիտակ դրոշներով։

«Ինչպես պարզվեց, մի քանի հոգի դուրս եկան գործարանի տարածքից և մեր զինվորականների հետ ներս մտան բանակցային գործընթացի համար, բանակցությունների արդյունքը մեզ դեռ անհայտ է», – ասել է Խոդակովսկին։