Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գիշերը ռուսական ուժերը Բրյանսկում, Կալուգայում, Բելգորոդի շրջաններում և Ղրիմում ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք են խոցել
Գիշերը Ռուսաստանը խոցել է ուկրաինական 18 անօդաչու թռչող սարք։
Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հենվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության վրա, անօդաչու թռչող սարքեր են խոցվել Բրյանսկում, Կալուգայում, Բելգորոդի շրջաններում և Ղրիմում։
Բացի այդ, Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ուկրաինացիները հարձակվել են Բելգորոդի երեք բնակավայրերի վրա։ Վնասվել են առանձնատներ.