Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դաղստանում հարձակումների զոհերի թիվը հասել է 20-ի, 46 մարդ վիրավորվել է
Դաղստանում հարձակումների զոհերի թիվը հասել է 20-ի։ Հարձակումների արդյունքում ընդհանուր առմամբ տուժել է 46 մարդ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ յոթ տուժածների առողջական վիճակը ծանր է։ Տուժածներից մի քանիսին կարող են տեղափոխել Դաղստանից դուրս գտնվող բժշկական հաստատություններ՝ հետագա բուժման համար։ Զոհվածների թվում կան իրավապահներ, քաղաքացիական անձինք և մեկ հոգևորական։
Ռուսաստանի անվտանգության ուժերը սպանել են հարձակվողներից հինգին։ Նրանց ինքնությունն արդեն պարզվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ «ահաբեկչական հարձակում», «ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել, պահել, տեղափոխել» և «հրազեն հափշտակել» հոդվածներով։
Հունիսի 23-ին Դաղստանի Մախաչկալայում և Դերբենտում զինված անձինք հարձակվել են եկեղեցու, սինագոգի և ոստիկանական բաժանմունքի վրա։ Դաղստանում հունիսի 24-ը, 25-ը և 26-ը սգո օրեր են հայտարարվել։