Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դաղստանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ, պարզվել է անկարգությունների մասնակից 150 անձի ինքնությունը, որոնցից 60-ը՝ ձերբակալված է
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դաղստանի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ, պարզվել է անկարգությունների մասնակից 150 անձի ինքնությունը, որոնցից 60-ը՝ ձերբակալված է

Դաղստանի Մախաչկալի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և քաղաքացիական անձինք։ Այս մասին տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։

«Մախաչկալի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածները միջին և ծանր վնասվածքներ ունեն։ Նրանց թվում կան ինչպես ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիական անձինք։ Երկու հոգու վիճակը ծայրահեղ ծանր է,- հայտնել են մարզային առողջապահության նախարարությունից։

Բացի այդ, ինչպես գրում են լրատվամիջոցները, օդանավակայանում անկարգություններին մասնակցող 150 անձ է նույնականացվել, նրանցից 60-ը ձերբակալվել է։

«Դաղստանի Հանրապետության ՆԳ նախարարության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ, խախտումները կանխվել են։ Ներկայումս օդանավակայանն ամբողջությամբ գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ։ Անկարգությունների ավելի քան 150 մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանցից 60-ը ձերբակալվել են և տարվել բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։