Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս տարի ԱՄՆ-ը Ռուսաստանից ռեկորդային քանակությամբ պարարտանյութ է գնել
ԱՄՆ-ն այս տարի Ռուսաստանից ռեկորդային քանակությամբ պարարտանյութ է գնել՝ 944 մլն դոլար արժողությամբ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախորդ բարձր ցուցանիշը գրանցվել է անցյալ տարի, երբ յոթ ամսվա գնման արժեքը հասել է 900 մլն դոլարի։
Արտահանման արժեքն այս տարի աճել է հինգ տոկոսով։ Սակայն հուլիսին գնումները հունիսի համեմատ նվազել են երեք անգամ՝ տարեկան կտրվածքով գրեթե 40 տոկոսով՝ հասնելով 54,4 մլն դոլարի։ Սա նվազագույնն է 2021 թվականի օգոստոսից ի վեր։
Այս տարի ԱՄՆ-ին պարարտանյութերի մատակարարման հարցում Ռուսաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը։
Առաջին տեղում Կանադան է, որը յոթ ամսվա ընթացքում մատակարարել է 2,8 միլիարդ դոլարի պարարտանյութ։