Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արտասահմանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները ստիպված կլինեն գրանցվել
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արտասահմանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները ստիպված կլինեն գրանցվել

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արտասահմանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները ստիպված կլինեն գրանցվել։

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ինչպես նշվում է ՌԴ կառավարության կողմից հաստատված ներգաղթի քաղաքականության ծրագրում, արտասահմանում բնակվող ՌԴ քաղաքացիները ստիպված կլինեն գրանցվել հյուպատոսարաններում։ Նաև օրինականորեն կսահմանվի «Ռուսաստանի սահմաններից դուրս մշտապես բնակվող քաղաքացի» հասկացությունը և կհաստատվի նրա իրավական կարգավիճակը։

Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, փաստաթղթում նշված չեն կոնկրետ միջոցները, որոնցով արտասահմանում բնակվող ՌԴ քաղաքացիներին կստիպեն գրանցվել:

«Բացի այդ, Մոսկվայի օդանավակայաններում, որպես փորձ, վերցվում է օտար երկրի քաղաքացիների ԴՆԹ անալիզը և ձայնագրվում նրանց ձայնը»,- գրում է ռուսական լրատվամիջոցը։