Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անօդաչու սարքերով հարձակում է իրականացվել Ռուսաստանի Թվերի մարզի վրա, երկաթուղային կայարանը տարհանվել է, դադարեցվել է մի քանի մարդատար գնացքի երթևեկությում
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անօդաչու սարքերով հարձակում է իրականացվել Ռուսաստանի Թվերի մարզի վրա, երկաթուղային կայարանը տարհանվել է, դադարեցվել է մի քանի մարդատար գնացքի երթևեկությում

Ռուսական ԶԼՄ-ների և թելեգրամի ալիքների տեղեկություններով՝ Ռուսաստանի Թվերի մարզում գտնվող «Ստարայա Տորոպա» երկաթուղային կայարանը տարհանվել է։ Դրա պատճառը թաղամասի վրա անօդաչու սարքերով իրականացված հարձակումն է։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի քանի մարդատար գնացքներ կանգնեցվել են, իսկ մյուսները, այդ թվում՝ «Մոսկվա-Պսկով» և «Սանկտ-Պետերբուրգ-Սմոլենսկ», կշարժվեն այլընտրանքային երթուղով։

Ավելի վաղ Թվերի մարզի ղեկավար Իգոր Ռուդենիան հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել շրջանի հարավ-արևմուտքում։

Հաղորդվում է նաև, որ ուժգին պայթյուն է տեղի ունեցել Տվերի շրջանի Օկտիաբրսկիում ՌԴ ԶՈւ գլխավոր հրթիռահրետանային դիվիզիայի 23-րդ զինանոցի տարածքում։ Այս ռազմական օբյեկտը գտնվում է Տորոպեցից 16 կմ հարավ, որտեղ օրեր առաջ պայթել էր զինամթերքի պահեստը։

Սոցցանցերում ուժգին պայթյունի և կրակի պատկերներ են պտտվում։

NASA-ի ինտերակտիվ քարտեզի վրա Օկտիաբրսկի շրջանը շրջապատված է կրակով։