Ռուսական լրատվամիջոցները հայտնում են Կուրսկի ատոմակայանի մոտ պայթյունի, հրդեհի և երկրորդական պայթյունի մասին
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են Կուրսկի ատոմակայանի մոտ պայթյունի, հրդեհի և երկրորդական պայթյունի մասին ։ Ռուսական «Թելեգրամ Քանալ»-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Կուրսկի ատոմակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Որոշ աղբյուրներ պնդում են, որ հակաօդային պաշտպանության համակարգի կողմից արձակված ուկրաինական կառավարվող ռումբն ընկել է ատոմակայանի մոտ, ինչպես նաև տեղեկություններ կան նոր պայթյունների մասին, այսինքն՝ երկրորդական պայթյունների մասին: Թելեգրամ ալիքները հրապարակում են հրդեհի լուսանկարներն ու տեսանյութերը։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Կուրչատովո քաղաքի և ատոմակայանի մոտակայքում։
Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունները տարածել են «Ռոսէներգոատոմի» մամուլի ծառայության հաղորդագրությունը, որ Կուրսկի ատոմակայանի մոտ տեղի ունեցած որոշակի արտակարգ դեպքից հետո կայանը նորմալ աշխատում է։
Տեղեկատվության համար, Կուրչատովոն գտնվում է Կուրսկի շրջանում այն գոտուց մոտ 40 կմ հեռավորության վրա, որտեղ ուկրաինական բանակը ռազմական գործողություն է իրականացնում, իսկ ատոմակայանը գտնվում է քաղաքի ծայրամասից չորս կիլոմետր հեռավորության վրա։