Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում առավոտից հայտարարել է այսպես կոչված լռության ռեժիմ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի ժամանակով առավոտյան 9:00-ից հայտարարել է լռության ռեժիմ։ Այդ մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Նրանց խոսքով՝ «լռության ռեժիմը» կարգավորվում է Մարիուպոլից և Վոլնովացից խաղաղ բնակիչների դուրսբերման համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի իշխանությունների հետ համաձայնեցվել են հումանիտար միջանցքներն ու ելքի ուղիները։