Ռուսական լրատվամիջոցներ. Ռուսաստանի ռազմավարական զսպման ուժերը պատասխան միջուկային հարվածային զորավարժություններ են անցկացրել
Ռուսաստանի ռազմավարական զսպման ուժերը պատասխան միջուկային հարվածային զորավարժություններ են անցկացրել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Զորավարժությունն անցկացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ։
Ինչպես ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ռազմավարական զսպման ուժերը զորավարժություններ են անցկացրել՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարձակման, զանգվածային միջուկային հարված հասցնելու համար։
ՌԴ Գլխավոր շտաբի տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել են Ռազմավարական հրթիռային ուժերի «Յարս» շարժական ցամաքային հրթիռային համալիրը, Հյուսիսային նավատորմի «Տուլա» ռազմավարական սուզանավը և երկու Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչներ։
Զինվորականները բալիստիկ հրթիռներ են արձակել Պլեսեցկի տիեզերակայանից և Բարենցի ծովից։
Փետրվարի 19-ին՝ Ուկրաինայում Ռուսաստանի լայնածավալ միջամտությունից մի քանի օր առաջ, Պուտինի գլխավորած Ռուսաստանի ռազմավարական զսպման ուժերի նախավարժանքները։