Ռուսական լրատվամիջոցներ. Ռուսաստանը Ուկրաինայում հրադադար է հայտարարել տեղական ժամանակով ժամը 09:00-ից և բացում է մարդասիրական միջանցքները
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով Ռուսաստանը տեղական ժամանակով ժամը 09:00-ին հրադադար կհայտարարի Ուկրաինայում և կբացի մարդասիրական միջանցքները։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հումանիտար միջանցքներ կբացվեն Կիևի, Մարիուպոլի, Խարկովի և Սումիի բնակիչների համար։
Ռուսական լրատվամիջոցները գրում են նաև, որ ՌԴ Զինված ուժերը տարհանման շարունակական մոնիթորինգ կիրականացնեն՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։
«ՌԴ կառավարությունն ուկրաինական իշխանությունից, ինչպես նաև քաղաքային իշխանություններից կոնկրետ գործողություններ է ակնկալում»,- գրում են լրատվամիջոցները։