Ռուսական լրատվամիջոցներ. ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրենի տեղակալի որդին ընդգրկվել է Ռուսաստանի բանակում և զոհվել Ուկրաինայում

15:53, 25.04.2025

ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրենի տեղակալի 21-ամյա որդին՝ Մայքլ Գլոսը, ընդգրկվել է Ռուսաստանի բանակում և զոհվել Ուկրաինայում։ Տեղեկատվությունը հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը։

Մեդիայի տվյալներով՝ Մայքլ Գլոսն ունեցել է պայմանագիր Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ և հաշվառված է եղել Ռուսաստանի բանակում։

Ինչպես գրում է «Վաժնիե իստորիի» (Կարևոր պատմություններ) պարբերականը, Գլոսը ԱՄՆ-ում սովորում էր հումանիտար քոլեջում՝ մարդ-միջավայր փոխազդեցության ուղղությամբ։ Նա նաև մասնակցել է հղիության արհեստական ընդհատման արգելքի և բնապահպանական ցույցերի։

2023 թվականին նա թողել է ուսումը և մեկնել ճամփորդության։ Ռուսաստան է ժամանել 2023 թվականի օգոստոսի 13-ին և շուտով հայտնվել ճակատում։

Ընտանիքի հաղորդմամբ՝ Մայքլ Գլոսը մահացել է ապրիլի 4-ին, սակայն նրա մահվան հանգամանքները դեռևս հայտնի չեն։

Նմանատիպ