Ռուսական կողմի տվյալներով՝ Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողության արդյունքում 31 մարդ է զոհվել
Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողության արդյունքում 31 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ռուսական «Տաս» գործակալությունը՝ հենվելով բժշկական ծառայության վրա։
Լրատվամիջոցի տվյալներով՝ տուժել է 143 մարդ, նրանցից 79-ը հոսպիտալացվել են, այդ թվում՝ չորս երեխա։
Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում շարունակվում է օգոստոսի 6-ից։ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու խոսքով՝ ուկրաինացի զինվորականները ներկայումս վերահսկում են 93 բնակավայրեր։