Ռուսական կողմի պնդմամբ՝ Ուկրաինան Մոսկվայի վրա հարձակվել է անօդաչու թռչող սարքերով, Ռուսաստանի մայրաքաղաքի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները

11:41, 20.07.2025

Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է սկսել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ խոցվել է 16 անօդաչու թռչող սարք։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հարձակման բեկորները մեքենաներ են այրել և վնասել բազմահարկ բնակելի շենք։

Բացի այդ, Մոսկվայի բոլոր օդանավակայանները՝ Շերեմետևոն, Դոմոդեդովոն, Վնուկովոն և Ժուկովսկին, դադարեցրել են թռիչքները անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով: Պայթյունների ձայներ են լսվել նաև Տուլայում գիշերը:

Նմանատիպ