Ռուսական «Inter RAO»-ի դուստր ձեռնարկությունը դադարեցնում է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ֆինլանդիա
Ռուսական «Inter RAO»-ի դուստր ձեռնարկությունը դադարեցնում է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ֆինլանդիա:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Rao Nordic Oil»-ի հայտարարության մեջ նշվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը Ֆինլանդիա կդադարեցվի հարկերը չվճարելու պատճառով։
«Մենք մայիսի 14-ից ստիպված ենք դադարեցնել էլեկտրաէներգիայի ներկրումը։ Հուսով ենք, որ իրավիճակը շուտով կբարելավվի, և էլեկտրաէներգիայի առևտուրը Ռուսաստանի հետ կվերսկսվի», – ասվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ֆիննական ցանցի օպերատոր «Fingrid»-ը նշում է, որ երկրի էլեկտրաէներգիայի շուկան վտանգված չէ։ Մայիսի սկզբին Հելսինկին հրաժարվեց «Ռոսատոմի» հետ «Հանհիկիվ-1» ատոմակայան կառուցելուց։ Ֆիննական կողմը նշել է, որ վերջին տարիներին նախագիծը զգալի և աճող ձգձգումներ է ունեցել, և ուկրաինական իրադարձությունները սրել են ռիսկերը։