Ռուսական հրթիռային հարձակումը Օդեսայի վրա, պարզվեց, որ հարված էր հենց Ռուսաստանի քաղաքական դիրքերին. Վոլոդիմիր Զելենսկի
Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակումը, պարզվեց, որ հարձակում էր հենց Ռուսաստանի քաղաքական դիրքերի վրա,- այս մասին իր ամենօրյա տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
«Այսօր ռուսական հրթիռային հարձակումը Օդեսայի՝ մեր նավահանգստի վրա, պարզվեց, որ ցինիկ հարված էր հենց Ռուսաստանի քաղաքական դիրքերին։ Եթե աշխարհում ինչ-որ մեկը կարող էր ասել, որ Ռուսաստանի հետ ինչ-որ երկխոսություն է պետք, ինչ-որ պայմանավորվածություն, դուք կարող եք տեսնել, թե ինչ է կատարվում։ Այսօրվա ռուսական «տրամաչափը» վերացրել է նման հայտարարությունների հնարավորությունը, և մենք տեսնում ենք համաշխարհային միահամուռ արձագանքը այս հարվածին։ Զավթիչները այլևս չեն կարողանալու որևէ մեկին խաբել»,- ասել է նախագահը։
Բացի այդ, Վոլոդիմիր Զելենսկին խոսել է Խերսոնի շրջանի մասին և նշել, որ Ուկրաինայի զինված ուժերը որոշակի հաջողություններ ունեն շրջանի ապաօկուպացիայի ուղղությամբ։
«Առաջին հերթին հիմա կարելի է խոսել Խերսոնի շրջանի մասին։ Օկուպանտներն այնտեղ փորձում էին ամրանալ, նրանց աշխատակիցները տարբեր լկտի հայտարարություններ էին անում, բայց ինչո՞վ դա կարող էր օգնել նրանց։ Ուկրաինայի զինված ուժերը քայլ առ քայլ առաջ են շարժվում տարածաշրջանում»,- ասել է Զելենսկին։