Ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ քաղաքը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ
IDLIB, SYRIA - DECEMBER 01: Civil Defense (White Helmets) teams arrive to the area and started working after the airstrike by warplanes of the Assad regime and Russian forces on Idlib province, Syria on December 01, 2024. Four civilians were killed and at least 20 civilian were wounded in an airstrike. (Photo by Ula Muhammed/Anadolu via Getty Images)
Ռուսական և սիրիական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբ քաղաքը։
Reuters-ը, վկայակոչելով տեղացիներին, հայտնում է, որ ռմբակոծությունը տեղի է ունեցել Իդլիբի կենտրոնում գտնվող մարդաշատ բնակելի թաղամասում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող ապստամբների անկլավի ամենամեծ քաղաքում, որտեղ մոտ չորս միլիոն մարդ ապրում է վրաններում և ժամանակավոր կացարաններում:
Համաձայն տարածված տեղեկությունների՝ ռմբակոծության արդյունքում առնվազն յոթ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Սիրիական և ռուսական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են նաև Իդլիբի շրջանում ապստամբների վերահսկողության տակ գտնվող այլ քաղաքներ: Սիրիայի նախագահը արձագանքել է ապստամբների ռազմական գործողությանը և նրանց առաջխաղացմանը Հալեպի շրջանում և սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել։
Ահաբեկիչները գիտեն միայն ուժի լեզուն, և սա այն լեզուն է, որով մենք կջախջախենք նրանց»,- ասել է Բաշար Ասադը։
Սիրիական բանակը հայտարարել է, որ իր տասնյակ զինվորներ են զոհվել Հալեպի վրա ապստամբների հարձակման արդյունքում։
Դեկտեմբերի 1-ին սիրիական բանակը հայտարարեց, որ վերջին օրերին ապստամբների կողմից գրավված մի քանի քաղաքներ է հետ գրավել։ Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբները գործում են գլխավոր զինված խմբավորման՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կոալիցիայի կողքին, որը իսլամիստական խմբավորում է և ընդդիմության ամենաուժեղ ռազմական ուժը: «Հայաթ Թահրիր ալ-Շամը» ահաբեկչական խմբավորում է համարվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ պետությունների կողմից։ Գործողության մեկնարկից հետո ապստամբ ուժերը ներխուժել են Հալեպ քաղաք: