Ռուսական դատարանը «Wall Street Journal»-ի թղթակցին դատապարտել է 16 տարվա ազատազրկման
Ռուսական դատարանը «Wall Street Journal»-ի թղթակցին դատապարտել է 16 տարվա ազատազրկման

Ռուսական դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել ամերիկյան «Wall Street Journal» օրաթերթի թղթակից Էվան Գերշկովիչին։

Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Էվան Գերշկովիչին մեղադրում են լրտեսության մեջ, սակայն լրագրողը չի ընդունում մեղքը։

Էվան Գերշոկովիչը ձերբակալվել է 2023 թվականի մարտի 9-ին Եկատերինբուրգում։ Ռուսական հետախուզության տվյալներով՝ լրագրողը ԱՄՆ-ի հանձնարարությամբ տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին, որը պետական ​​գաղտնիք է։