Ռուսական բոլոր խոշոր բանկերը կկտրվեն բրիտանական ֆինանսական համակարգից
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Նրա խոսքով, ռուսական բոլոր խոշոր բանկերի ակտիվները կսառեցվեն, և դրանք կանջատվեն բրիտանական ֆինանսական համակարգից։ ՎՏԲ բանկը ևս ցուցակում է:
Ջոնսոնի խոսքով՝ ռուսական խոշոր ընկերություններին և պետությանն ամբողջությամբ կարգելվի բրիտանական շուկայից գումար հանել։ Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունն արգելվել է Բրիտանիայում:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ կդադարեցվի բարձր տեխնոլոգիական արտադրանքի և նավթավերամշակման սարքավորումների արտահանումը։ Մեծ Բրիտանիայի բանկերում ավանդների վրա սահմանաչափ կսահմանվի:
Բացի այդ, նույն պատժամիջոցները կիրառվում են Բելառուսի նկատմամբ։