Ռուսական բանակի կողմից Խարկովը ռմբակոծելու հետեւանքով վիրավորների թիվը հասել է 56-ի
Ռուսական բանակի կողմից Խարկովը ռմբակոծելու հետեւանքով վիրավորների թիվը հասել է 56-ի։ Նրանցից երեքը երեխաներ են։ Երեք մարդ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Խարկովի ոստիկանությունը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ռուս զինվորականները ավիառումբերով հարձակվել են քաղաքի կենտրոնական մասում գտնվող բնակելի տան վրա։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ հունիսի սկզբից ռուսական ուժերը Ուկրաինայի դեմ օգտագործել են ավելի քան 2400 կառավարվող օդային ռումբ, այդ թվում՝ մոտ 700-ը՝ Խարկովի վրա հարձակման համար։