Ռուսական բանակի կողմից ուկրաինական Նիկոլաև քաղաքի գնդակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի
Ռուսական բանակի կողմից ուկրաինական Նիկոլաև քաղաքի գնդակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի

 

Ռուսական բանակի կողմից Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։

 

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռմբակոծությունից վիրավորված տղամարդը մահացել է հիվանդանոցում։ Հարձակման հետևանքով զոհվել են նաև երկու կին և 13-ամյա տղա։

 

Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ընդունվել է 24 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։

 

Պայթյունի ալիքը և բեկորները վնասել են ինը հարկանի բնակելի շենքը, նախակրթարանը և անձնական մեքենաները։

 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանն ամեն օր իր սարսափով ապացուցում է, որ իր վրա ճնշումը քիչ է։