Ռուսական բանակի կողմից Լվովի շրջանի ռմբակոծությունը հանգեցրել է զոհերի
Ռուսական բանակի կողմից Լվովի շրջանի ռմբակոծությունը հանգեցրել է զոհերի

Ռուսական բանակի կողմից Ուկրաինայի Լվովի շրջանի ռմբակոծությունը հանգեցրել է զոհերի։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ռուս զինվորականները ռմբակոծել են Լվովի վարչական շենքը և կարևորագույն օբյեկտները։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ փրկարարներն այս պահին մաքրում են փլատակները, որտեղ հնարավոր է մարդիկ լինեն։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ռուսական բանակը երեք անգամ թեւավոր հրթիռներով ռմբակոծել է Լվովի նույն կրիտիկական նշանակություն ունեցող օբյեկտը։

Միաժամանակ Ռուսաստանը լայնածավալ համակցված հարձակում է ձեռնարկել Օդեսայի և Խերսոնի շրջանների վրա։

Ուկրաինական լրատվամիջոցը գրում է, որ ռուսական բանակը թիրախավորել է Օդեսայի մարզի էներգետիկ ենթակառուցվածքները և Խերսոնի շրջանի ագրոարդյունաբերական հզորությունները։ Ռուս զինվորականներն օգտագործել են անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ հրթիռներ և մարտավարական ավիացիան։

Օդեսայի մարզում հակաօդային պաշտպանության ուժերի ինտենսիվ մարտական ​​աշխատանքը տեւել է մոտ երկու ժամ։